Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում երեխաների 41.4% ապրում է աղքատության մեջ

Հայաստանում երեխաների 41.4% ապրում է աղքատության մեջ

«ՀՀ-ում չկա բազմազավակ մայրերի մասին օրենք, իսկ բազմազավակ ընտանիքներից շատերն ապրում են աղքատի կարգավիճակով, քանի որ պետության տված 7500 դրամ ամսական նպաստով անգամ նվազագույն ծախսերը հոգալ հնարավոր չի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:

 

«Ունենք տնտեսական աճ, և պաշտոնական վիճակագրության համաձայն, մեր երկրում ապրող երեխաների 41.4% աղքատության պայմաններում է ապրում: Մեր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 55 հազար դրամ է: Այս դեպքում պետությունը ինչպես է մտածում, որ նման ընտանիքները պետք է ապրեն, հրաշքո՞վ»,-ասաց նա: 

 

Ոլորտը կարգավորելու համար պետք է ընդունվի բազմազավակ մայրերի մասին օրենք, որը կտրամադրի նման ընտանիքներին սոցիալական փաթեթ: «Վերջերս Սոցապ նախարարության կողմից զավեշտալի նախագիծ մտցվեց բազմազավակ մայրերի մասին, որը չունի սոցիալական մաս. երեք երեխայից սկսած՝ մայրերը տարբեր շքանշաններով են պարգևատրվում: Կառավարությունը, իհարկե, մերժեց այս նախագիծը: Մեր Սահմանադրությամբ անգամ չի սահմանում բազմազավակ մայր եզրույթը: Շատերը չունեն տանիք, և երեխաների ուսման խնդրին արդեն չենք հասնում: Նման ընտանիքներին պետք է պետությունը առաջնահերթություն տրամադրի տարբեր ոլորտներում, որպեսզի նրանք չմտածեն, որ երեխա չունենան, որովհետև չեն կարող պահել»,-ասում է Մ. Եղիազարյանը: 

 

Նրա խոսքով, այս ոլորտը վրիպած է նաև քաղաքացիական հասարակության աչքից: «Սրանով եզակի մարդիկ են զբաղվում, ովքեր իրենց ձեռքի տակ համապատասխան մեխանիզմներ չունեն, այստեղ շղթայական աշխատանք է պետք, որ այն հասնի օրենքի մակարդակի»,-ասաց նա: 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ